«Ելք» դաշինքի անդամ Հայկ Կոնջոլյանն ամբիոնին մոտեցավ շերեփով
«Ելք» դաշինքի այսօր մեկնարակած համաժողովին դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Կոնջոլյանն ամբիոնին մոտեցավ երկաթե շերեփը ձեռքին:
Նա իր ելույթը սկսեց հեռավոր 1878 թվականից` մեջբերելով Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի խոսքերը, թե հայկական շերեփը թղթից էր, ինչի պատճառով հայկական պատվիրակությունը չկարողացավ իր բաժինը վերցնել Բեռլինում բ ոլոր հպատակ ազգերի համար բաժանվող հոգեճաշից։
«Անցել է 139 տարի, սակայն մեր շերեփը դեռ երկաթից չէ»,- հայտարարեց դաշինքի երիտասարդ անդամը, ինչը դահլիճից ընդունվեց ծափերով:
Հայկ Կոնջոլյանը բերեց այլ օրինակներ` ասելով, միայն հզոր բանակ ու թույլ տնտեսություն ու թույլ կառավարման համակարգ ունեցող երկիրը նման է հզոր մկաններով, սակայն թույլ` տկար մտքով, հսկայի, թույլ բանակով ու ուժեղ կառավարման համակարգով երկիրը` տկար հանճարի:
«Հայրենիքն առանց ուժեղ պետության նման է թղթե շերեփի, ուրեմն երկաթե շերեփը ուժեղ պետությունն է, բայց պետությունը գործիք է»,- հայտարարեց Հայկը:
Այնուհետև նա դահլիճին հարցրեց , թե ինչ է անում մարդը, որի ատամը ցավում է, որի համակարգիչը փչանում է, որի կատուն հիվանդանում է ու պատասխանեց, որ կատվին չի տանում փականագործի մոտ, համակարգիչը` անասնաբոււյժի մոտ, քանի որ մարդու համար թանկ են իր, կատուն, համակարգիչն ու առողջությունը։
«Ինչու ենք մեր պետությունը վստահում այնպիսի մարդկանց, ովքեր պետական կառավարման հետ ունեն նույնքան առնչություն, որքան անասնաբուժը համակարգիչների հետ»,- ասաց նա, ինչը դահլիճի կողմից էլ ավելի բուռն ծափահարությունների արժանացավ:
Հայկ Կոնջոլյանը նկատեց, որ ԱԺ առաջիկա ընտրություններից է կախված լինելու, թե ում ենք վստահում մեր պետությունը: