Թրամփը ստորագրել է Obamacare-ը չեղարկելու վերաբերյալ առաջին փաստաթղթերը

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը, երդմնակալության արարողությունից հետո զբաղեցնելով Օվալաձև աշխատասենյակում իր տեղը, ստորագրել է նախկին ղեկավար Բարաք Օբամայի նախաձեռնությամբ սահմանված Obamacare առողջապահական ապահովագրության ծրագրի չեղարկմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:


Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ 70-ամյա հանրապետականը դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ էր խոսք տվել ընտրվելու դեպքում չեղարկել այդ ծրագիրն ու այն փոխարինել նորով:


Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների 227 կողմ, 197 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Obamacare-ի չեղարկման մասին բանաձևը: Իսկ դրանից մի օր առաջ բանաձևն ընդունել էր նաև Սենատը:


Նշենք, որ Obamacare-ն ընդունվել է 2010թ.՝ թույլ տալով նախկինում չապահովագրված ավելի քան 25 մլն մարդու ապահովել իրենց բուժօգնությամբ: Սակայն նրանք, ովքեր պետությունից սուբսիդիաներ չեն ստանում, ավելի թանկ են վճարում ապահովագրության համար:

Читайте на сайте