«Ելք» դաշինքի համագումարը՝ ուղիղ

ՀՀ oրհներգով մեկնարկեց «Ելք» դաշինքի առաջին համաժողովը: Հիշեցնենք, որ «Ելքը» ստեղծվել է երեք կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն», հուշագրի հիման վրա, ըստ որի՝ համապետական ընտրություններին կմասնակցեն միասնաբար: 

Համաժողովին բացի երեք կուսակցության ներկայացուցիչներից՝ ներկաների թվում էին նաև ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Կարգին Հայկոն, Իսպիրյանը և այլք: 

Հիշեցնենք, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում  դաշինքի անդամ կուսակցություններից «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ «այս պահին «Ժառանգություն» կուսակցության հետ են բանակցում, և շատ հավանական է, որ այդ կուսակցությունը ևս միանա իրենց»:

Читайте на сайте