Աննա Համբարձումյան. Նամակ «Ավրորայի» հերոսին

Հարգելի Թոմ Քաթինա.

Անձս, ում  շնորհված է ապրել մեծ արևի տակ, որի ներքո ապրում եք և Դուք, համարձակվում է ասել հետևյալը.

Ձեր ծնված վայրկյանից Բարձրյալը շնորհել է Ձեզ ամենապատվավոր ու արժեքավոր կոչումր` լինել մարդ հավիտյանս հավիտենից, որի առջև խոնարհվում են իսկական քաղաքակրթություններն ու կրոնները: Թերևս հենց այդ էր պատճառը, որ դուք  անտարբեր չեղաք հանդեպ խեղված մարդկային կյանքերի ու ճակատագրերի , և չհեռացաք` Աստծուն հոգուց վտարած և միգուցե իրենց «հիմանավոր» բացատրություններն ունեցող այլոց նման: Ես լինելով Ձեզ համար անկարևոր մարդ, համարձակվում եմ իմ ու իմ ընտանիքի անունից Ձեզ հայտնել անպարագիծ  Շնորհակալություն, որ ապրելով անտարբեր աշխարհում, տարբերակված եք Ձեր առաքելությամբ, Ձեր մեծ գործով ու Աստծուն Ձեր մեջ ունենալու երջանկությամբ , և շատերիս պես բոլոր խաչմերուկներում արդարություն ու մարդասիրություն գոռալու փոխարեն `ապացուցում եք այն գործով, արդյունքներվ, գործում մարդակենտրոն ` բայց ոչ երբեք եսակենտրոն տրամաբանությամբ:

Ներեղություն եմ խնդրում, որ Ձեր կողքին չեմ, որովհետև թույլ էակիս պատճառաբանությունները շատ են կամ էլ….

Հպարտ եմ, որ ապրում եմ մի դարաշրջանում, ուր Դուք եք ապրում: Եղեք առողջ ու ամուր:

Հարգանքով ` Աննա Համբարձումյան

Читайте на сайте