Աննա Ռ. Սարգսյան. Նամակ «Ավրորայի» հերոսաին
Նամակ Ավրորայի հերոս՝ Մարգարիտ Բարանկիցեին, Թոմ Քաթինային, Սայիդա Ղուլամ Ֆաթիմային և Բերնարդ Կինվիին
Հարազատ դարձած սիրելիներս,
Ամեն անգամ Ձեր անձնվեր գործերը հիշելով վստահություն ունեմ, որ այն բարության, սիրո, սփոփանքի և գթասրտության լույսը, որը դուք խոնարհաբար տարածում եք դեպի այս աշխարհի խոտորված մարդկանց կողմից անտեսված ու լքված անմեղներին, շուտով կբերի նրան, որ բոլորս միաբան լինելով ձեր այդ նույն բորբոքված սիրո հուրը կտարածենք ողջ մարդկությանը: Եվ կշարունակենք ձեր սկսած սրտակից հոգատարությամբ կատարյալ գործը՝ նմանվելով ձեզ, անտեսելով սեփական անձը, դժվարությունները, տագնապները, տառապանքները և կորուստները, նախանձախնդիր լինելով ավելին անելու ինչ հնարավոր չէ կատարել միայնակ պայքարում:
Այս համոզումն ունենալով գիտեմ, որ անգամ այն տառապանքներն ու զրկանքները որով դուք անցնում եք յուրաքանչյուր օր՝ ականատես լինելով կյանքի անարդարությանը և մարդ արարածի դաժանությանն, ի զորու չեն ձեզ կոտրել և հետ պահել ձեր խանդավառ սիրուց և կարեցանքից, որն ունեք մարդ արարածի հանդեպ: Քանզի երջանկանում եք մյուսներին երջանկություն պագևելով: Պլատոնը հորդորում էր ասելով. «Բարի եղեք բոլորի հանդեպ, քանզի ձեզ հանդիպող յուրաքանչյուր մարդ իր կյանքում դժվարագույն պայքար է տանում»:
Եվ հիմա ձեզանով եմ խորապես ըմբռնում Պողոս առաքյալի սիրո վերաբերյալ բացառիկ խոսքերը. «…եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ ու իմ մարմինը կրակի մատնեմ և սեր չունենամ՝ ոչ մի օգուտ չեմ ունենա: Սերը համբերող է, բարի է …»:
Արարումից ի վեր բազմաթիվ առաջընթացներ ենք ունենում տեխնիկայի տեխնոլոգիայի և այլ ոլորտներում՝ թեթևացնելով մարդ արարածի առօրյա կյանքը և ժամանակը: Ավաղ, դուք էլ գիտեք, որ նմանատիպ առաջընթաց չունենք մարդ արարածի էության մեջ: Ոչինչ չի փոխվել… նույն աղտերը… նույն կարեկցանքի և սիրո պակասությունը… մյուսների տառապանքների հանդեպ նույն անտարբերությունը: Այս ամենն արդարացնում ենք պատճառաբանելով անձնական գոյատևման պայքարը: Սակայն սրտի խորքում գիտակցում ենք իրական պատճառները, որոնք են՝ ագահությունը, անձնասիրությունը, նյութապաշտությունը, ատելությունը, անտարբերությունը, մրցակցությունը: Ավելին չեմ կարող ասել, քան Դալայ Լամայի խոսքերը. «Սերը և կարեկցանքը անհրաժեշտություն են այլ ոչ թե ճոխություն. առանց դրանց մարդ չի կարող գոյատևել»: Ցավոք կամա թե ակամա, դարձել ենք անտարբեր մարդկանց և բնության հանդեպ: Տեղին է ասել, որ սրտներս կարծրացրել ենք. աչքեր ունենք բայց չենք տեսնում, ականջներ ունենք բայց չենք լսում: Այլևս չե՛մ ուզում լինել այսպիսին… Իհարկե, ոչինչ չանելով, միայն խոսքերով կարեկից չես լինի: Ձեր վառ օրինակն է մեզ արթնացնում անտարբերության թմրությունից, սթափություն բերելով մտքերին ու սրտին՝ հասկանալու և զգալու սիրո, բարության ու կարեկցանքի իրական իմաստը: Ձեզ պես մենք բոլորս, օր առաջ, պետք է ձեռք մեկնենք կարիքավորին, հիվանդին, սովյալին, որբին, միայնակին, ընկածին…բոլորին՝ անկախ սոցիալական, տնտեսական, ազգային, էթնիկ, կրոնական պատկանելության՝ առանց որևէ ակնկալիքների: Ձեր օրինակին հետևելով նաև ակամայից հետևում ենք ոսկե կանոնին՝ ինչ որ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն՝ նույնը, դուք արեք նրանց:
Եվ հիմա այս նամակով ներեղություն եմ հայտնում իմ անտարբերության համար, որ պատճառ է հանդիսանում բազմաթիվ անմեղների մահվան, լքման, տառապանքի, ցավի: Եվ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ անտեսելով իմ և իմ նմանների սառնասրտությունը և անգործությունը, անմնացորդ և խանդավառ սրտով ու հոգատարությամբ փրկում եք բազմաթիվ անտեսված հոգիներին՝ տալով նրանց ապրելու և բարիք գործելու հույս: Նաև ոգեշնչում եք մեզ բոլորիս աճեցնելու և ծաղկեցնելու սիրելու և բարիք գործելու այն սերմը, որ յուրաքանչյուրիս մոտ ի ծնե սերմանված է Բարձյալի կողմից հավասարապես:
Նամակս կուզենայի ավարտել Ձեզ պես շատերին ներշնչած Մայր Թերեզայի խոսքերով. «Խաղաղություն հաստատեու համար մենք կաիրք չունենք ռումբի կամ զենքի, մենք կաիրք ունենք սիրո և կարեկցանքի»: