Բրիտանացիները բույսերից իրական կտավներ են ստեղծել` կարգավորելով դրանց աճը (լուսանկարներ)

Մեզանից շատերն ուշադրություն չեն դարձնում, թե ինչպես է խոտն աճում, սակայն բրիտանացի նկարիչներ Հիսերը և Դենը մշտապես հիացել են բուսականության հատկություններով և այն արվեստի ոլորտում կիրառելու անհավանական տարբերակ են հնարել:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, փոփոխելով և վերահսկելով կանաչ խոտի աճը` նրանք կարողացել են բառացիորեն բուսականության միջոցով մանրամասն դիմանկարներ պատկերել: «Կենդանի» դիմանկարներն ստանալու համար նկարիչները բուսականությունն աճեցրել են հատուկ տախտակների կամ պատերի վրա` հետևելով դրանց ստացած լույսի քանակին:

Նախ նկարիչները հսկա կտավները պատել են ջրի մածուկով, ապա խոնավ մակերեսին սերմեր ցանել: Այնուհետև նրանք հետևել են այն լույսի քանակին, որը պատուհանից հասնում է աճող բուսականության տարբեր մասերին ու ստացել իրենց նախընտրած արդյունքը:

Նրանց խոսքով` կանոնավոր կերպով ջրելու և ճիշտ լույսի պայմաններում պահելու դեպքում այս կտավները կարող են բավականին երկար պահպանվել:   

Читайте на сайте