Եկել են, կռիշն ու շենքում աճած մասուրի ծառը նկարել ու գնացել. Գյումրու Սևերսկի թաղամասի բնակիչների խնդրանքը անարձագանք է մնացել

 Գյումրու Սևերսկի թաղամասի 2-րդ տան բնակիչների խնդրանքը տեղական և պետական իշխանություններին այդպես էլ անարձագանք է մնացել: Tert.am-ի հետ բնակիչներից Ժանետա Սահակյանը պատմեց, որ իրենց բողոքներից հետո էլ շենքում փոփոխություն չկա, շարունակում են  4-րդ աստիճանի վթարայնության շենքում ապրել, որի տանիքը կիսափլուզված վիճակում է և այնտեղից ջրի արտահոսքը կա: Խոնավությունից շենքում նույնիսկ մասուրի ծառ է աճել:

«Ես տունը չեմ եղել, երկու հոգի եկել են, նկարել, դուրս են եկել, մենակ կրիշն են նկարել ու գնացել, ուրիշ հեչ մարդ չի եկել: Տղես ասավ, որ եկան դրսից նկարեցին գնացին, մարդու հետ հեչ չեն խոսացել, կայնել նկարել են կռիշը, էտ մասուրի ծառն ու դուրս են եկել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Գյումրու Անտառավան թաղամասի 26-րդ և Սևերսկի թաղամասի նշված շենքերի  բնակիչների անմխիթար  մասին ահազանգելիս նույնպես օգտագործել էր «այս մարդկանց տներում աճում են ` ծառ, սունկ» բառակապակցությունները, ու նշելով, որ 4-րդ աստիճանի վթարայնության այս շենքերն իրականում 400 աստիճանի վթարայնության են, հավելել էր.«Այնտեղ շենք չկա, երեխաներին այնտեղ պահելը վտանգավոր է և ով կարողացել է` էվակուացրել է երեխաներին»: Նշենք, որ շենքը 1900-ականների և տեսել է 2 երկրաշարժ` 1926 թվականի և 1988-ի: 

Ժանետա Սահակյանը նշեց, թե գոնե միայն տանիքը վերանորոգեն, այլ բան չեն ուզում քաղաքապետարանից: «Գոյնե մենակ կռիշը կապեն, էլի թող հեչ բան չանեն, մենք մեր ուժերով մնացածը կանենք, չեք պատկերցնի, էտ սաղ ջուրը կչռա, տունս կլցվի, ինչխոր անձրևը տանս մեջը գա, գոյնե մենակ դա օգնեն»,-ասաց նա և նշեց, որ տանիքի վերանորգման ծախսը 200 000 դրամը չի էլ գերազանցի:

Читайте на сайте