Ամերիկյան ընկերությունը նորաոճ ճամպրուկ է ներկայացրել, որից կարելի է լիցքավորել սմարթֆոնը (լուսանկարներ)

Ամերիկյան Away կոչվող ստարտափը նորարար ճամպրուկ է ներկայացրել, որը կհեշտացնի ուղևորության պատրաստվող մարդկանց գործը ինչպես ուղեբեռը հավաքելիս, այնպես էլ այն տեղափոխելիս:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, ժամանակակից դյուրակիր ճամպրուկը ոչ միայն հարմարավետ է, այլև հնարավորություն է տալիս լիցքավորել սմարթֆոնը անկախ այն բանից, թե որտեղ եք գտնվում:

Ընկերությունը, որը նորագույն ճամպրուկի առաջին նմուշները ներկայացրել էր դեռևս 2016-ին, մտադիր է կատարելագործել այն: 225 դոլար արժողությմաբ ճամպրուկը երկու USB միակցիչ ունի, որոնց միջոցով 5 անգամ կարելի է լիցքավորել սմարթֆոնը կամ iPad-ը:

Ճամպրուկը ներկայանում է լվացքի համար նախատեսված անջրանցիկ տոպրակով և հատուկ նոթբուքի ու կոշիկների համար նախատեսված հատվածներով: 

Читайте на сайте