ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը շնորհաալություն է հայտնել ռազմածովային ուժերի զինծառայողներին (տեսանյութ)

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը նախօրեին մասնակցել են երդմնակալության արարողությանը հաջորդած հանդիսավոր պարահանդեսին, որին ներկա են գտնվել Ամերիկյան ռազմածովային ուժերի ծառայողները:

Ինչպես հայտնում է ABC News-ը, ԱՄՆ-ի առաջին տիկինը հանդես է եկել ռազմածովային ուժերի ներկայացուցիչներին ուղղված խոսքով: «Շնորհակալություն բոլորիդ ձեր մատուցած ծառայությունների համար: Ինձ համար պատիվ է լինել ձեր առաջին տիկինը: Մենք կպայքարենք, մենք կհաղթենք և Ամերիկան կրկին հզոր կդարձնենք: Շնորհակալություն», - ասել է տիկին Թրամփը:

Հիշեցնենք, որ միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Թրամփ ընտանիքի մյուս անդաներն ու պաշտոնավոր հյուրեր, 70-ամյա միլիարդատերն ու նրա 46-ամյա կինը ներկայացրել են իրենց առաջին պարը` նախագահի և առաջին տիկնոջ պաշտոնում: 

Читайте на сайте