Ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժ իշխանությունների համար կարող է խնդիր առաջացնել .Մանվել Եղիազարյան (տեսանյութ)

Այսօր «Ելք» դաշինքի համաժողովին էր մասնակցում նաև «Համախմբում» կուսակցության  անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել  Եղիազարյանը: Tert.am-ի հետ զրուցում  նա ասաց, որ համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել իր մարտական ընկեր «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանից։ 

«Ես ներկայացնում եմ ազատամարտը,եկել եմ, փորձեմ  իմ ներկայությամբ այս համաժողովին  մի քիչ ուժ հաղորդել ,որպես Սասուն Միքայելյանի մարտական ընկեր   պարտավոր էի ներկա գտնվել»,-մանրամասնեց նա։

Անդրադառնալով  խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերի, դաշինքների հնարավորություններին, Մանվել Եղիազարյանը նշեց, որ ընդդիմադիրների շանսերը մեծ են, քանի որ իշխանություններն առանց կեղծիքների կարող են հավակնել միայն բնակչության  5-10 տոկոսի աջակցությանը։

«Հնարավոր չէ միանշանակ գնահատական տալ, 2013թ-ի ընտրությունները ցույց տվեցին, որ ցանկացած ուժի մարդիկ ձայն կտան, միայն թե ոչ իշխանության, «Համախմբում» -ը կփորձի ցուցադրի իր ուժերը, դաշինք է  ձևավորվում, հզորանում է, իշխանությունները  այնքան թույլ են, որ  ցանկացած  ընդդիմադիր  քաղաքական ուժ կարող է  խնդիր  առաջացնել  իրենց համար»,-ընդգծեց նա։

Մանրամասները՝տեսանյութում

Читайте на сайте