Սոնյա Հարությունյան. Նամակ «Ավրորայի» հերոսին

Երբ Աստծո Ընտրյալները պատվով են կատարում ի վերուստ տրված հանձնարարությունը :

Մենք սովոր ենք ասել որ մարդիկ ծնվում են հավասար ՝ սակայն նրանցից ոմանք դառնում են հերոսներ, Ազգային պարծանքներ, մաջազգային օրինակելի կերպարներ: Այդ ինչպես է ստացվում, որ բոլորը ծնվում են հավասար բայց միայն նրանցից ոմանք են դառնում  յուրահատուկ: Մենք բոլորս հավասար ենք Աստծո առաջ և ինքը` Տերը ընտրում է իր ընտրյալ ուժեղ անձանց և նրանց կուռ և համառ ուսերին դնում դաժվարին  հանձնարարություն, ոմանք կատարում են դա պատվով ՝ ի դեմս Ձեզ հարգարժան Մարգարիտ Բարանկիցե, Ավրորայի մյուս մասնակիցներ  և այլ հերոսներ, ցավոք՝ ոմանք ոչ:

Դուք ապացուցեցիք, որ բարին ի զորու է և միշտ պիտի հաղթի չարին:  Անվրեպ և արի դիպուկ նայել եք դժվարություններին և նույնիսկ մահվան աչքերին, չշեղվելով  բարու ճանապարհից:
 
Խոնարհվոևմ եմ Ձեր արիության , մարդկային  բարձրագույն արժեքների, բարության և նպատակին հասնելու համառ ձգտման առաջ :

Սատար եք կանգնել ամենից անպաշտպաննեին՝ մանուկներին, նրանց  բոլորին նայելով Մոր աչքերով, և Ձեր մեջ գտնելով Մայրական կամք, ուժ ու եռանդ կրծքով եք  փակել վտանգի ճանապարհը  Ձեր երեխաներից: Նրանք երախտապարտեն Ձեզ, դա է վկայում Ձեր մասին պատմող տեսահոլովակում նրանց  անկեղծ փայլող աչքերը: Թող Ձեր Օրինակելի արարքը լինի տարածվող ամբողջ աշխարհում, ամեն մարդ չէ  ի վիճակի անցնել այդպիսի դժվարին ուղով  և այն ու ամենայնվ միշտ ժպտալ: Գիտենք՝ դա հաղթանակի ժպիտ է, ուրեմն թող Ձեզ ուղեկցի միայն հաղթանակի դափնիները : Հաջողություններ և շնորհակալություն :

Читайте на сайте