Վարսենիկ Հարությունյան. Նամակ «Ավրորայի» հերոսին

Բարև բարեկամ: 21րդ դարի մեծագույն խնդիրն է անտարբերությունը:  Մեզանից շատերն է վարակված այդ հիվանդությամբ:  Համացանցը դարձել է թվացյալ բուժում, ուր մարդկանց մեծ մասը բարեգործ է թվում, շատ մտահոգված ու սրտացավ:  Բայց ավաղ,  շատ հաճախ,  դա հենց համացանցի տիրույթում էլ մնում է: Օգնությունը դարձել է ժամանակի անիմաստ վատնում:  Ես ունեմ 353 ֆեյսբուքյան ընկեր, բայց երեկ, երբ ես առցանց խնդրեցի օգնել ինձ Ավրորայի հերոսի նամակի կետադրության և ուղղագրության հարցում, ոչ ոք չարձագանքեց: Ես չեմ նեղանում, իմանալով, որ 70%-ը դա կարող էր անել:  Ես գումար չէի խոստացել օգնելու դիմաց,  ու անիմաստ էր ժամանակ ծախսել:  Սա շարադրություն չէ երևի:  Ավելի շատ ուղակի ասելիք:  Եթե լավ շարադրության դիմաց խոստացված չլիներ գումար, համոզված եմ,  դիմողները խիստ կկրճատվեին: Չգիտեմ, կյանքն է մեզ դարձրել այսպիսին, թե մենք ենք մեր կյանքը սկսել տեսնել միայն նյութական ֆոնին, բայց փաստն է, որ անշահ շատ քչերն են պատրաստ օգնել:  Ու Ավրորայի բոլոր հերոսները, ու բոլոր նրանք, ովքեր հոգին են գերադասել հողեղենից ու նյութականից, արդեն հաղթող են ու հերոս, առանց տիտղոսի:  Իկ փոքր խոսքն եմ ուղղում նրանցից մեկին: 

Նամակ Ավրորայի հերոսին:  Թոմ Քաթինա

Երբ կանչում է Քեզ հորիզոնը բաց,
Դու տրորում ես աչքերդ հոգնած,
Նայում ես շուրջդ Դու, մահվան դեմքին
Ու հավատարիմ մնում քո Ես-ին:

Երբ սովորական է պայթյուն կրակոցը,
Մարդկանց կյանք խլող ավեր կրակ ու բոցը,
Անվերջ հիշում ես առաքելությունդ՝
Մարդ լինելու վեհ ընտրությունդ:

Մարդ մեծատառով, մարդ, որ իրոք մարդ է,
Ինչը այս կյանքում անսահման բարդ է:
Ինքնազոհ, նվիրյալ ու անշահ ձիրքը
Քո ճանապարհն է դրախտի գիրկը:

Այս ճապարհը խորդուբորդ, խրթին է,
Բայց սա հենց Քո ընտրած ուղին է,
Աստծո մոտ տանող քո արահետն է,
Մահից պաշտպանող քո անջրպետն է:

Ու եթե կա մահ, կան նաև գործեր,
Կան հուշեր, կա փառք, կա անվերջություն:
Մարդը անցողիկ է, չկան անմահներ,
Բայց մարդու կյանքում միշտ կա ընտրություն:

Քո ընտրությունն է նվիրել կյանքդ,
Թողնել մարդկությանը մեծ ժառանգություն,
Որ ամեն մեկս բացի կտակդ
Ու սովորի ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ: 

Читайте на сайте