Չինացի հավաքարարը 30 տարում 25 000 դոլար է հատկացրել 37 աղքատ երեխաների կրթության համար
Չինաստանի Շենյան քաղաք 56-ամյա բնակիչն, ով որպես բակային հավաքարար է աշխատում, վերջերս հայտնվել սոցցանցերի և մամուլի ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է Oddity Central-ը, 56-ամյա Զաո Յունջիուի ջանքերով վերջին 30 տարում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող 37 երեխա կարողացել է կրթություն ստանալ: Այդ նպատակի համար չինացին 3 տասնամյակ շարունակ նվիրաբերել է իր ամսական աշխատավարձի մեծ մասը:
Ամեն օր Շենյանի քաղաքացին տանից դուրս է գալիս առավոտյան 4:30-ին և վերադառնում է 21:00-ին: Նա ամսական 2400 յուան ($350) աշխատավարձ է ստանում, որը հազիվ կարող է բավարարել իր ապրուստն ապահովելու համար, սակայն բարեսիրտ տղամարդը իր վաստակած գումարի մի մասը հատկացնում է աղքատ երեխաներին, որոնք չեն կարող դպրոց հաճախել և կրթություն ստանալ:
Չինացին նշում է, որ այս բոլոր տարիների ընթացքում 170 000 յուան ($24,750) է հատկացրել երեխաների կրթության համար: