Գյումրիում ՀՀ վարչապետի ներկայությամբ ազդարարվեց «Կումայրի» ներդրումային ծրագրի մեկնարկը

Աշխատանքային այցով մարտի 21-ին Շիրակի մարզում էր Կարեն Կարապետյանը: Այցի շրջանակներում Գյումրիում ՀՀ վարչապետի ներկայությամբ ազդարարվեց «Կումայրի» ներդրումային  ծրագրի մեկնարկը:

Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով իրականացվող ներդրումային ծրագրի առանցքում «Կումայրի» պատմաճարտարապետական տարածքի  վերականգնումն է՝ երկու՝ Շիրազի ու Ռուսթավելի փողոցների վերակառուցման ծրագրի մեկնարկով:

Ներդրումային ծրագրի առաջին ներդրողը ՀՀ վարչապետն էր՝ Կարապետյան ընտանիքի անունից` 500 հազար դոլար:  Վարչապետը եղավ հենց այդ նույն հասցեում, որտեղ իր ներդրմամբ ձեռք է բերվել և վերականգնվելու է կառույցը:  Շիրազի փողոցի վերջնամասում (Ջիվանի 79) գտնվող երկհարկանի կառույցը՝ նախկին «Ջրահարս» ռեստորանը  այս պահին արդեն մաքրվում է՝  վերականգնվելու համար: Չնայած ուշ ժամին վարչապետը եղավ նաև հարակից փողոցում, որտեղ ևս վերականգնման աշխատանքները սկսվելու են շուտով՝ աշխատանքների մեկնարկի համար խոչընդոտ ու խնդիր չկա՝ տեղում շի նարարներն ու պատասխանատուները վստահեցրին ՀՀ վարչապետին:

Այցի շրջանակներում, մինչ Գյումրի ժամանելը, վարչապետը եղավ Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանների  մի շարք գյուղական համայնքներում՝ Մեծ և Փոքր Մանթաշներ, Սարալանջ, Նահապետավան, Հոռոմ, Ազատան և Արևիկ: Ծանոթացավ այն խնդիրներին, որոնք հուզում են գյուղացուն այսօր՝ հիմնականում գյուղատնեսության ոլոտին առնչվող՝ բերքի իրացում, խմելու ու ոռոգման ջրի հետ կապված:

Читайте на сайте