Քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի գործերը կցուցադրվեն Նյու Յորքի խոշորագույն ցուցահանդեսում

Ապրիլի 21-24-ը Նյու Յորք Սիթիում անցկացվելիք ArtExpo ցուցահանդեսին իր գործերի մի մասը կներկայացնի գյումրեցի հայտնի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը: Այս մասին հայտնում է The Armenian Weekly պարբերականը:

Հայաստանի արվեստի մայրաքաղաք համարվող Գյումրին հայտնի է իր տաղանդաշատ բնակիչներով` դերասաններ, պոետներ, աշուղներ, նկարիչներ ու քանդակագործներ: Նրանցից է նաև վարպետ Մկրտիչ Մազմանյանը, որի գործերը` քանդակները, դիմանկարներն ու արձանիկները, զարդարում են այգիներն ու քաղաքային հրապարակները:

Հայազգի վարպետը մի շարք ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայում և Ասիայում, ինչպես նաև Միջին Արևելքում: Գյումրեցի վարպետի բազմաթիվ մրցանակներն իրեն հանրահայտ են դարձրել քանդակագործության ասպարեզում:

1979-ին վերջինիս առաջին խոշոր աշխատանքը Գյումրու օդանավակայանում տեղադրված կոթողների հավաքածուն է:

1990-ին նա դարձել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ստեղծված Արվեստի միջազգային ասոցիացիայի անդամ:

Читайте на сайте