Մալայզիացի գործարարն իր Jaguar S-Type-ը զարդարել է 4600 խաղալիք մեքենայով (լուսանկարներ)

Խաղալիք մեքենաների հսկայական հավաքածու ունեցող մալայզիացի գործարարն իր Jaguar S-Type մոդելի ավտոմեքենան զարդարել է այդ հավաքածուի մաս կազմող 4600 գունագեղ խաղալիքով:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, արտասովոր տեսք ունեցող ավտոմեքենան  գործարարի հայրենի Կուալա Լումպուրում գրավել է բոլորի ուշադրությունը։

Քաղաքում շրջող արտասովոր մեքենայի մասին լուրերն արագ տարածվել են և շաբաթներ շարունակ քննարկվել սոցցանցերում, ինչպես նաև տեղի լրատվամիջոցներում:

Լրատվամիջոցներին հաջողվել է պարզել, թե ով է տարօրինակ մեքենայի տերը: 34-ամյա մալայզիացին խաղալիք  մեքենաներ է հավաքել 13 տարեկանից և 5000 նմուշից բաղկացած հավաքածու է ստեղծել:

Читайте на сайте