Հայաստանում աճել է գորգերի և տրիկոտաժեղենի արտադրությունը

Հայաստանում 2017 թվականի հունվար-մարտին  արտադրվել է 3.3 տոննա գորգեր և գորգեղեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգեր և գորգեղենի արտադրությունն ավելացել է  3.1 տոկոսով:

2017 թ-ի  առաջին եռամսյակում  Հայաստանում արտադրվել է  999.3 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2016  թ-ի նույն ժամանակահատվածում՝   740.6 հազար հատ: Այստեղ արտադրության ծավալներն աճել են 34.9%-ով:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում  աճել են  նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2016թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 1 տոննա բամբակյա գործվածք, ապա 2016-ին՝ 0.4 տոննա, ինչը 2,5 անգամ ավելի է:

Ըստ վիճակագրության՝  2017-ի առաջին եռամսյակում  26.2 %-ով նվազել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը. այս տարի հանրապետությունում արտադրվել  է 2 284.7 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2016 թ-ի հունվար-մարտին՝  3 095.0 հազար զույգ:

Читайте на сайте