Panasonic-ը մտադիր է $1.6 մլրդ ներդնել Tesla-ի լիթիում-իոնային մարտկոցների գործարանում
Կենցաղային էլեկտրատեխնիկայի համաշխարհային արտադրող ճապոնական Panasonic-ը որոշել է հետ չմնալ այլ ընկերություններից՝ ինքնակառավարվող մեքենաների արտադրության ոլորտում համագործակցելով տարբեր ընկերությունների հետ։
Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, Panasonic-ը վերջերս աշխատել էր Fiat Chrysler-ի հետ՝ կիսա-ինքնակառավարվող Portal կոնցեպտային մեքենայի ստեղծման ընթացքում։ Սակայն ավելի ուշագրավ է ընկերության հարաբերությունը ամերիկյան Tesla ընկերության հետ. Panasonic-ը մտադիր է $1.6 մլրդ ներդնել Tesla-ի լիթիում-իոնային մարտկոցների գործարանում՝ Gigafactory-ում։
Շատ ուրիշ ընկերություններ մեր օրերում հետաքրքրություն են ցուցաբերում ինքնակառավարվող տեխնոլոգիաների արտադրության ոլորտում. ինչպես հայտնի է դարձել վերջերս, Google-ը համագործակցում է Fiat Chrysler-ի հետ ավտոմեքենաների ինքնակառավարման համակարգերի մշակման հարցում:
Նորագույն տեխնոլոգիական ստարտափերը ևս համագործակցում են մեքենաշինական հսկաների հետ, ինչպես օրինակ Otonomo ստարտափն իր ծառայություններն առաջարկում Daimler-ին, իսկ BMW-ն համագործակցում է Intel-ի և ինֆորմացիոն ոլորտի այլ առաջատար ընկերությունների հետ: