ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայաստանյան բանկային շուկայում նոր ծառայություն է առաջարկում
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր ծառայությունների ցանկը համալրել է հայաստանյան բանկային շուկայի համար նոր և աննախադեպ ծառայությամբ՝ նպատակ ունենալով աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից: