Միհրան Հարությունյանից խլեցին օլիմպիական ոսկին
Ամառային Օլիմպիական 31-րդ խաղերում 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ, էջմիածնեցի Միհրան Հարությունյանը քիչ առաջ անարդար մրցավարության պայմաններում, առավելություն ունենալով սերբ Դավոր Շտեֆանեկի հանդեպ, պարտվեց եզրափակչում: Հաշիվը 1-1 էր, սակայն եթե Միհրանը իր միավորը արդար ձեւով էր վաստակել, ապա սերբին միավոր տրվեց Միհրանին երկրորդ նկատողությունը տալուց հետո՝ իբր թե մեր մարզիկի պասիվության պատճառով: