Новости по-русски

Դերենիկ Գաբրիելյան. Հայաստանի Օլիմպիակն թիմն իսկական ընտանիքի պես է

Դերենիկ Գաբրիելյան. Հայաստանի Օլիմպիակն թիմն իսկական ընտանիքի պես է

«Գիտենք, որ Հայաստանում բոլորը անհամբերությամբ են սպասում ոսկե մեդալի, որն արդեն 20 տարի է չի հաջողվում նվաճել: Մեր թիմն իսկական ընտանիքի պես է, բոլորն օգնում են իրար: Ամեն ինչ անում ենք, որ մարզիկների համար անհարմարություններ չլինեն»,-Mediamax Sport-ին Ռիոյում ասել է Գաբրիելյանը:

Նա նշել է, որ հայ մարզիկները լավ են պատրաստված է ու ցույց կտան իրենց ունակությունները: Այս պահի դրությամբ, ըստ նրա, ելույթները հիմնականում գոհացուցիչ են: 3 բռնցքամարտիկներ հաղթանակներ են տարել, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն էլ եզրափակիչ փուլ է անցել.

 

«Սակայն երեկ մեծ դժբախտություն ունեցանք: Անդրանիկ Կարապետյանի վնասվածքը բոլորիս է տխրեցրել, տրամադրությունն ընկել է: Մենք զրկվեցինք առնվազն բրոնզե մեդալից: Բայց պետք է այնպես անենք, որ թիմը չկոտրվի ու շարունակի լավ ելույթ ունենալ»:

Գաբրիելյանը խոսել է նաեւ Օլիմպիական խաղերի վատ կազմակերպվածության մասին, ինչից շատ թիմեր են բողոքել.

«Օլիմպիական խաղերն ընդհանուր առմամբ չեմ կարող ասել, որ լավ են կազմակերպված: Ես 5 խաղերում մեր պատվիրակության ղեկավարն եմ եղել, ոչ մի տեղ այսպես չի եղել: Հիմնականում շենքային պայմանները չեն գոհացնում, հաճախակի տարբեր խնդիրներ են առաջանում»:

 

Նախագծի գործընկեր 

Читайте на 123ru.net