Новости по-русски

Բժշկական դժվարամատչելի հետազոտությունները հասանելի կդառնան

Բժշկական դժվարամատչելի հետազոտությունները հասանելի կդառնան

«Մենք հնարավորություն գտանք չծախսված եւ տնտեսված գումարների հաշվին փակել այս բացը եւ համալրել գումարները, որպեսզի մինչեւ տարեվերջ մեր քաղաքացիները կարողանան անհրաժեշտ հետազոտություններն անցնել»,- ասել է Լեւոն Ալթունյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պետական պատվերի շրջանակում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» բժշկական օգնության եւ սպասարկման մի շարք ծառայությունների գները համահունչ դարձնել ազատ շուկայական գնագոյացման արդյունքում ձեւավորվող գներին:

«Գումարների սպառման պատճառը ոչ միշտ է պայմանավորված դրանց սղությամբ։ Երեւի 50-60 տոկոսով այն պայմանավորված է նրանով, որ նշանակված հետազոտությունները չեն համապատասխանում հիվանդի գանգատներին եւ վիճակին»,- նշել է Լեւոն Ալթունյանը:

Նրա խոսքով՝ մշակվել եւ ներդրվել են հետազոտությունների ուղեգրման չափորոշիչներ եւ արձանագրություններ, որոնցով բժիշկներն առաջնորդվելու են։
Տրված ուղեգրերի նկատմամբ կսահմանվի հսկողություն, շեղումների դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

Լեւոն Ալթունյանը բժիշկներին հորդորել է մասնակից դառնալ պետական պատվերի գումարների առավել արդյունավետ օգտագործմանը։

Читайте на 123ru.net