Новости по-русски

Մխիթարյանի առաջին գոլը. «Յունայթեդը» ԵԼ-ի փլեյ-օֆֆում է

Մխիթարյանի առաջին գոլը. «Յունայթեդը» ԵԼ-ի փլեյ-օֆֆում է

Հայ կիսապաշտպանը Եվրոպայի Լիգայի խմբային փուլում իր առաջին գնդակը, որը նաեւ շատ գեղեցիկ է ստացվել, «Զարյայի» դարպասը խփել է 48-րդ րոպեին: Մխիթարյանը փոխարինվել է 85-րդ րոպեին:

 

Հանդիպման վերջին րոպեներին էլ «Յունայթեդի» 2-րդ գոլն իր հաշվին գրանցել է Զլատան Իբրահիմովիչը: Դա վերջին 6 խաղերում շվեդ ֆուտբոլիստի 7-րդ գնդակն էր:

 

Մանկունյան ակումբը դուրս է եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլ, որի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 12-ին:

Читайте на 123ru.net