Այս իշխանությունը  ընդդիմախոսներին լռեցնելու համար անցել է բացահայտ բռնաճնշումների. «Մարտական եղբայրության» անդամ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանը – Պարո՛ն Ղազարյան, ինչպես հայտնում են ՔԿ-ից, օրերս 5 անձ ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն, նախաձեռնվել է քրեական վարույթ, և այդ քաղաքացիները ձերբակալվել են։ Դուք նշել եք, որ սրանք իշխանության կողմից անօրինական գործողություններ են, ինչո՞ւ եք այդ կարծիքին։ – Ինքնին խնդրահարույց […]

The post Այս իշխանությունը  ընդդիմախոսներին լռեցնելու համար անցել է բացահայտ բռնաճնշումների. «Մարտական եղբայրության» անդամ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանը

– Պարո՛ն Ղազարյան, ինչպես հայտնում են ՔԿ-ից, օրերս 5 անձ ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն, նախաձեռնվել է քրեական վարույթ, և այդ քաղաքացիները ձերբակալվել են։ Դուք նշել եք, որ սրանք իշխանության կողմից անօրինական գործողություններ են, ինչո՞ւ եք այդ կարծիքին։

– Ինքնին խնդրահարույց է, որ առանց լուրջ մեղադրանքի, զուտ մտացածին կասկածներով մարդկանց ձերբակալում են: Նույնը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 24-ին, երբ նույն՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքով ձերբակալեցին մեր կազմակերպության 49 անդամի ու ոչ մեկի մոտից ոչինչ չհայտնաբերեցին։ Այս դեպքում էլ է նույն պրոցեսը, բոլորն էլ գիտեն, որ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն այնքան օրինական զենք ունի, որ անօրինականի կարիք չունի։ 

Նման մոտեցումը՝ կռվող տղաներին նման անտեղի մեղադրանքով ձերբակալել ու մի բան էլ կալանավորել, շատ խնդրահարույց է։ Իշխանությունը կոնկրետ բռնաճնշումներ է սկսել գործադրել: Հիշեցնեմ, որ մեր «Մարտական եղբայրությունից» էլ Արման Պետրոսյանը այս պահին կալանավորված է մեկ ամսով, Դատախազությունն էլ միջնորդել է, որ դատարանը կալանքը երկարացնի ևս մեկ ամսով: Նման ապօրինություններ, երևի, մեկ էլ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք էին լինում, որ մարդկանց առանց հիմքերի կալանավորում են։

– Իսկ իշխանությունն ի՞նչ նպատակով է գնում ձեր ասած բռնաճնշումներին։

– Այն բոլոր մարդկանց դեմ, որոնք անկեղծ պայքարում են իրենց պետության համար, այս իշխանությունների դեմ, իշխանությունն նրանց դեմ պայքարելու այլ գործիքակազմ չունի, կռվող տղաներին չի կարողանում ասել՝ դուք նախկին եք, սև եք, սպիտակ եք, ստիպված ակնհայտ ապօրինությունների է դիմում ու կալանավորում, փորձում է այդպես վախեցնել։ 

– Վախեցնում է, որ ի՞նչ չանեն։

– Որ իշխանության դեմ չպայքարեն, հստակ է ամեն ինչ։ Այս իշխանությունն արդեն սպառել է իրեն ու իր իշխանությունը պահելու համար դիմում է բացահայտ ապօրինությունների։ Նույն կերպ էլ ինձ են կալանավորել սույն թվականի ապրիլի 21-ին: Չլինելով Տավուշի մարզում՝ կալանավորեցին նրա համար, իբր ես եղել եմ այնտեղ, ու երեք օր պահեցին մեկուսարանում, իբր թե ես խուլիգանական արարք եմ կատարել, բայց այդ ժամանակ ես Երևանում էի, բազմաթիվ վկաներ կային։ Այս իշխանությունը, կորցնելով իր լեգիտիմությունը, արդեն ընդդիմախոսներին լռեցնելու համար անցել է բացահայտ բռնաճնշումների։

– Իսկ ինչ եք կարծում, այդ մեթոդներով հնարավո՞ր է լռեցնել մարդկանց։

– Իհարկե ոչ, սա ավելի է կարճացնում այս իշխանությունների կյանքը։

– Պարո՛ն Ղազարյան, որ ասում եք սպառել է, ի՞նչ նկատի ունեք, բայց իշխանությունը պայքարում է պետական սահման ունենալու, ինքնիշխանությունը պահելու համար, իրենք  այդպես են ասում։

– Իշխանությունները մանիպուլացնում են, նույն Նիկոլ Փաշինյանը, երբ ոսկեպարցիների հետ հանդիպել է, ասել է, որ սահմանազատումից հետո էլ ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ պահին կռիվ չի լինի։ Եթե իրենք են դա խոստովանում, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Այս իշխանությունները բացեցին Տավուշի դռները թշնամու առաջ, իսկ այն, ինչ հայտարարում են, ընդամենը մանիպուլյացիա է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այս իշխանությունը  ընդդիմախոսներին լռեցնելու համար անցել է բացահայտ բռնաճնշումների. «Մարտական եղբայրության» անդամ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net