Հանրային տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Սամվել Վարդանյանի կողմից ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ «Իրականացված քննչական և վարութային […]

The post Հանրային տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Սամվել Վարդանյանի կողմից ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ:

Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի հիշյալ բնակիչը, հասարակական տրանսպորտում թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել երկրի ղեկավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին՝ հրահրելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք:

«Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Ասլանյանին, տեսագրելով, այնուհետև համացանցում տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը, այն ուղղել է դեպի Ասլանյանը և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անպարկեշտ արտահայտություններով ստորացնելով վերջինիս, ինչպես նաև համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով և անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները, խախտել է այդ անձանց անդորրը և շարունակել վիճաբանությունը նաև իրեն դիտողություն արած անձանց հետ՝ արդարացնելով իր գործողությունները:

Ստեղծված իրավիճակի պատճառով երթուղային ավտոբուսի վարորդը ստիպված դադարեցրել է երթևեկությունը և պահանջել, որպեսզի վիճաբանողները դուրս գան երթուղայինից:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դեռևս 2023թ. ապրիլին Ս.Վ.-ն, համացանցի տարբեր հարթակներում ուղիղ եթերով հեռարձակված հաղորդման ժամանակ պատմել է, որ մի օր պատահաբար հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ. Ասլանյանին, ում նկատմամբ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, որից հետո իրենց միջև սկսվել է խոսակցություն: Այնուհետև, երբ Հ.Ասլանյանը բարձրացել է երթուղային ավտոբուս, ինքը երթուղային ավտոբուսի մեջ գտնվող անձանց բարձրաձայն ասել է, որ նշված անձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հ.Ասլանյանն է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված թիրախավորելով վերջինիս:

Նկատի ունենալով, որ վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), որը, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ՝ խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը) և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով  (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցությամբ 7 միլիոն ՀՀ դրամի չափով գրավի:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:

The post Հանրային տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net