Май
2024

Новости за 19.05.2024

Tert.am (hy) 

Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ից հետո նախագահին ուղեկցող 2 ուղևոր կապ են հաստատել փրկարարների հետ․ Իրանի փոխնախագահ

Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին ասել է, որ ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին ուղեկցող երկուսը մի քանի անգամ կապ են հաստատել։

Читать дальше...

Tert.am (hy) 

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ՀՀ ԱԳՆ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են։

Читать дальше...

Tert.am (hy) 

Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռը «կnշտ վայրէջք» է կատարել․ Ալիև

Էբրահիմ Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել։

Читать дальше...

Tert.am (hy) 

Իրանի պետական հեռուստատեսության թղթակիցը, ով ուղեկցել է Իրանի նախագահին Իրան-Ադրբեջան սահման կատարած այցի ժամանակ, մանրամասներ է հաղորդել նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին

Իրանի պետական հեռուստատեսության թղթակիցը, ով ուղեկցել է Իրանի նախագահին Իրան-Ադրբեջան սահման կատարած այցի ժամանակ, մանրամասներ է հաղորդել նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին։

Читать дальше...

Tert.am (hy) 

Ռայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ

Վատ եղանակի պատճառով ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են, փրկարարական աշխատանքներն իրականացվում են փրկարարների հետիոտն խմբերի կողմից։

Читать дальше...

Tert.am (hy) 

Պարզվել է Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի ճշգրիտ վայրը

Միջադեպի վայրի շրջակայքում գտնվող գյուղերի բնակիչների հաղորդագրությունների համաձայն՝ նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Ուզի և Փիր Դաուդ գյուղերի միջև ընկած Դիզմար անտառում, հաղորդում է IRNA-ի թղթակիցը:

Читать дальше...

Tert.am (hy) 

Տարբեր փրկարարական ջոկատներ են մեկնում Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վայրէջքի տարածք, սակայն վատ եղանակի պատճառով դեպքի վայր հասնելը կարող է որոշ ժամանակ պահանջել․ Իրանի ՆԳ նախարար

«Եղանակի և մառախուղի պատճառով նախագահին տեղափոխող ուղղաթիռը ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել», - IRIB պետական հեռուստաալիքի եթերում ասել է Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին:

Читать дальше...

Tert.am (hy) 

Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Ռ. Մխիթարյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցում՝ թիվ 109 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 38-ամյա Ա. Հարոյանին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Tert.am (hy) 

Մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք. Գեղարքունիքի մարզային վարչության պետն՝ արցախցի ֆոտոլրագրողին

Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ևս Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը թույլ չի տալիս առաջ անցնել։

Читать дальше...

Tert.am (hy) 

Մշակույթի գործիչներին նույնպես թույլ չտվեցին մտնել Կիրանց

Մի խումբ մշակութային գործիչներ՝ Արսեն Գրիգորյանը, Վահե Արսենը, Անաիս Սարդարյանը, Անդրանիկ Զաքարյանը, Շուշան Պետրոսյանը և այլք ցանկանում են մտնել Կիրանց, սակայն ճանապարհը փակած ոստիկանները չեն թողնում։

Читать дальше...

Tert.am (hy) 

ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա համար ժամանակավորապես մուտքն արգելված է. ոստիկանության Տավուշի բաժնի պետ

ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում, այսինքն ելնելով օպերատիվ իրավիճակից բացի տվյալ գյուղի բնակիչներից, ժամանակավորապես այլ մարդկանց մուտքը գյուղ արգելված է: Այս մասին լրագրողներին հայտնել է ոստիկանության Տավուշի բաժնի պետը` նշելով, որ դա է պատճառը, որ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում:

Читать дальше...

Tert.am (hy) 

Պարտված անձը չի կարող խաղաղություն ոչ ինքը ունենալ, ոչ էլ փոխանցել, ու ոչ էլ դառնալ այդ խաղաղության պաշտպանն ու երաշխավորը․ Բագրատ Սրբազանի քարոզը (տեսանյութ)

Պարտված անձը չի կարող խաղաղություն ոչ ինքը ունենալ, ոչ էլ փոխանցել, ու ոչ էլ դառնալ այդ խաղաղության պաշտպանն ու երաշխավորը:

Читать дальше...

Tert.am (hy) 

Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա

Ըստ երևույթին, Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա այսպես է մեկնաբանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Թբիլիսի հրավիրելը:

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցել Վրաստանի Անկախության օրվան` «վերջնականապես ազատագրելու... Читать дальше...

Tert.am (hy) 

Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում մայիսի 19-ին և 21-22-ին երեկոյան ժամերին, 20-ի գիշերը հնարավոր է, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Читать дальше...

Tert.am (hy) 

Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին

Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Թալին» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել ոստիկանները, պարեկները:

Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածն Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 29-ամյա Անահիտ Գ.-ն է, որը հիվանդանոցում «արտարգանդային վիրահատություն» է ունեցել, և այսօր ժամը 12:30-ի սահմանում հիվանդանոցում... Читать дальше...

Tert.am (hy) 

Սաուդյան Արաբիայի 89-ամյա միապետը հոսպիտալացվել է

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը տեղափոխվել է Ջիդայի կլինիկա՝ բուժզննում անցնելու համար, հայտնում է Saudi Press Agency-ն՝ հղում անելով միապետի գրասենյակին։

89-ամյա միապետի հոսպիտալացման պատճառը ջերմությունն ու հոդացավերն են։

Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդը ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 31-ին Էր Ռիադում. նա թագավոր Աբդուլազիզ Ալ Սաուդի 25-րդ որդին Է։ 2011 թվականի նոյեմբերին նշանակվել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար։ Նա թագավորական գահ է բարձրացել... Читать дальше...