«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում:

Այդ օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Հայարփի Ս.-ն է, ով հղիության ընթացքում 1 ամիս ժամկետով գտնվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ, և այդ օրը առավոտյան, դեռևս անհայտ հանգամանքներում, հանկարծամահ է եղել:


Читайте на 123ru.net