World News

Հայտնի է, թե ինչի մասին են խոսել Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Կրեմլի հաղորդադրությունը, ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ Մոսկվան հավատարիմ է Համատեղ և համապարփակ գործողությունների ծրագրի ամբողջական իրագործմանը:

«Քննարկվել է նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Միևնույն ժամանակ ընդգծվել է ռուսական կողմի հավատարմությունը Համատեղ և համապարփակ գործողությունների ծրագրի ամբողջական իրագործմանը, հատկապես տարածաշրջանային կայության ապահովման գործում և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման հարցում», - ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Читайте на сайте