World News

ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից կատարված գողությունը բացահայտվել է (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է վերջին մի քանի ամսում կատարված նմանատիպ մի քանի բնակարանային գողությունների, այդ թվում` ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից կատարված գողությունը։

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հունվարի 12-ին, ժամը 23-անց 50-ի սահմաններում 1-02 զանգահարած քաղաքացին հայտնեց, որ «Վահագնի» թաղամասի տներից մեկում գողություն է եղել:

Ոստիկանության շրջիկ օպերատիվ խումբը ահազանգից րոպեներ անց դեպքի վայրում էր: Պարզվեց, որ նույն օրը ժամը 22-անց 40-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է տան խոհանոցի պատուհանը, մտել ներս ու գողացել տարբեր թանկարժեք իրեր: Տանը ոչ մեկ չէր եղել, գործել էր հակաառևանգման համակարգը, ազդանշանը ստացվել էր տանտիրոջ և նրա բարեկամի բջջային հեռախոսներին: Տանտերը արտերկրում էր, իսկ ոստիկանություն զանգահարողը նրա ազգականն էր: 

Բաժնում պարզվեց կասկածյալի ինքնությունը՝ Վանաձորցի 1984 թվականին ծնված Մավրիկ Մարտիրոսյան: Նա խոստովանեց կատարածը: 

Պարզվեց նաև, որ վերջին մի քանի ամսում Մարտիրոսյանը կատարել է նմանատիպ մի քանի բնակարանային գողություններ՝ այդ թվում ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից: 

Խուզարկությամբ կասկածյալի մոտից հայտնաբերվել են Հովհաննես Չեքիջյանին պատկանող շքանշաններ ու մեդալներ:

Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ»:

 

Читайте на сайте