Մաուրո Գևգեոզյանի միակ գոլի շնորհիվ «Բելգրանոն» հաղթել է արտագնա խաղում
Արգենտինայի առաջնության 24-րդ տուրում «Բելգրանոն» հյուրընկալվելիս մրցել է «Էստուդիանտեսի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Միակ գոլը խաղի 63-րդ րոպեին հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գևգեոզյանը:
Ուրուգվահայ ֆուտբոլիստը փոխարինվել է հանդիպման 75-րդ րոպեին:
Այս հաղթանակի շնորհիվ «Բելգրանոն» իր միավորների թիվը հասցրել է 37-ի և այժմ զբաղեցնում է Արգենտինայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
Գևգեոզյանը, ով հունվարին է համալրել «Բելգրանոյի» շարքերը, իր 8-րդ հանդիպումն է անցկացրել արգենտինական թիմի կազմում և խփել երկրորդ գնդակը: