World News

ՌԴ ԱԴԾ-ն մի շարք ահաբեկչություններ է կանխել Ստավրոպոլի երկրամասում

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը մի շարք ահաբեկչական ակտեր է կանխել Ստավրոպոլի երկրամասում, որոնք պլանավորել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ-ի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ հանցագործությունները նախապատրաստել էր «Իսլամական պետության» կողմնակիցը, որը երդում է տվել խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին:

Ուժայինների տվյալների համաձայն՝ նա պլանավորում էր «հրազենի և պայթուցիկ նյութերի կիրառմամբ ռեզոնանսային ահաբեկչություններ իրականացնել»:

«Ահաբեկչական հարձակումների օբյեկտներ պետք է դառնային Ստավրոպոլի երկրամասի կառավարության և տարածքային անվտանգության մարմնի շենքերը», - մանրամասնել է աղբյուրը:


Ձերբակալության ժամանակ ահաբեկիչը զինված դիմադրություն է ցույց տվել և մահացու վիրավորում ստացել։

Читайте на сайте