Sport Mediaset. «Յուվենտուսն» ու ԲԿՄԱ-ն համաձայնեցրել են Գոլովինի տրանսֆերը
ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն, հայտնում է «Sport Mediaset»-ը:
Լրատվականը նշում է, որ «Յուվետնուսը» մտադիր է վերջնականապես կայացնել տրանսֆերը ԱԱ-2018-ից առաջ: Քանի որ մտավախություն կա, որ ԱԱ-2018-ի ավարտից հետո ֆուտբոլիստի արժեքը կարող է բարձրանալ: Ակումբներն արդեն պայմանավորվել են, որ տեղափոխությունը արժենալու է 20 մլն եվրո:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Գոլովինն արդեն իր համաձայնությունը տվել է և պատրաստ է տեղափոխվել թուրինյան ակումբ: Նա ամենայն հավանականությամբ փոխարինելու է Պյանիչին, ում ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին»: