Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ռ.Ազիզյանը, զբաղեցնելով Երևանի «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2014-2017թթ. ընթացքում հրամաններ է ստորագրել՝ մի շարք աշխատակիցների դրամական պարգևատրումներ տալու մասին։ Վերջիններս, ստանալով պարգեւատրումները, ամբողջությամբ կամ մասնակի առձեռն վերադարձրել են ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ըստ նրա կողմից ներկայացված նախնական պահանջի: