World News

ՀԴԲ-ն ունեցել է ծրագիր, որն ինձ պետք է թույլ չտար դառնալ նախագահ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Fox News հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ հանրապետական կոնգրեսական Դարել Իսայի հայտնած վարկածն այն մասին, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ծրագիր են ունեցել՝ ինչպես կանխել նրա հաղթանակը 2016թ.նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում:

«Ըստ երևույթին, արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն ծրագիր են ունեցել, որը պետք է ինձ թույլ չտար դառնալ նախագահ: Հակառակ կողմից, եթե դա տեղի ունենար, բոլոր ներգրավվածները բանտում կհայտնվեին»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ում:

Նա նաև մեղադրել է ԶԼՄ-ներին «մեր ժամանակների ամենամեծ պատմությունը» կոծկելու համար:

Читайте на сайте