World News

«Ռեալը» Սոլարիին պաշտոնապես նշանակեց գլխավոր մարզիչ

Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել գլխավոր մարզիչ նշանակել Սանտիագո Սոլարիին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 

 

Կողմերի միջև կնքվել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականը: 

 

Նշենք, որ Սոլարիի գլխավորությամբ «Ռեալը» 4 հաղթանակ է տարել 15;2 գոլերի հարաբերակցությամբ։

 

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի ընթացիկ առաջնության 12 տուրում վաստակել է 20 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Մադրիդյան ակումբը հետ է մնում «Բարսելոնայից» 4 միավորով: 

Читайте на сайте