Կոնգոյում բեռնատար ինքնաթիռ է կործանվել. օդանավում գտնվել է 3 ռուս օդաչու
Դեկտեմբերի 21-ի գիշերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կործանվել է Ան-26 բեռնատար ինքնաթիռը, հաղորդում է РИА Новости-ն:
Ինքնաթիռում 23 մարդ է գտնվել, որոնցից 3-ը ռուս օդաչուներ են եղել: Այս մասին գործակալությանը հայտնել է Կոնգոյում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Սենտեբովը:
International Flight Network-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը հայտնաբերվել է մայրաքաղաք Կինշասայից ոչ հեռու գտնվող տարածքում՝ բլրակի մոտ: Աղբյուրը նշում է, որ դեռևս ողջ մարդ չի հայտնաբերվել:
Որոնողափրկարարական աշխատանքերը շարունակվում են: