Կոնգոյում բեռնատար ինքնաթիռ է կործանվել. օդանավում գտնվել է 3 ռուս օդաչու
Դեկտեմբերի 21-ի գիշերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կործանվել է Ան-26 բեռնատար ինքնաթիռը, հաղորդում է РИА Новости-ն:
Ինքնաթիռում 23 մարդ է գտնվել, որոնցից 3-ը ռուս օդաչուներ են եղել: Այս մասին գործակալությանը հայտնել է Կոնգոյում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Սենտեբովը: