Samsung-ը ներկայացրել է նոր անլար ականջակալները, սմարթ ժամացույցը և ձեռնաշղթան (տեսանյութ)
Սան Ֆրանցիսկոյում քիչ առաջ ավարտված Samsung-ի նորագույն սմարթֆոնների շնորհանդեսին ներկայացվել են Galaxy Buds անլար ականջակալները, Galaxy Watch Active սմարթ ժամացույցը և Galaxy Fit ձեռնաշղթան:
Samsung-ի ներկայացուցիչները ցույց են տվել այն ֆունկցիաները, որի միջոցով անլար ականջակալները միանում են նորագույն Galaxy S10 սմարթֆոնին:
Galaxy Watch Active ժամացույցն ունի 1.1 դյույմ, իսկ Galaxy Fit ձեռնաշղթան` 0.95 դյույմ էկրան: Երկու սարքավորումներն էլ համալրված են տարբեր ֆունկցաներով, որոնք տեղեկություններ են հաղորդում մարմնի վիճակի մասին սպորտային վարժություններ կատարելու ժամանակ:
Հիշեցնենք, որ շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են նաև Samsung-ի Galaxy Fold ծալովի հեղափոխական սմարթֆոնը, նորարար Galaxy 10 և Galaxy 10+ մոդելները: