Լավ է, որ Հայաստանի ռեկորդ սահմանեցի, բայց ինձնից այնքան էլ գոհ չեմ. Երվանդ Մկրտչյանը՝ ՕԽ-ում մասնակցության մասին
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում այսօր հանդես է եկել 800 մետր վազք մրցատարածությունում և ցույց տվել 1:49.91 վայրկյան արդյունք, ինչը Հայաստանի նոր ռեկորդ է:
Ամփոփելով իր մրցելույթը՝ Երվանդ Մկրտչյանը նշել է՝ առաջին Օլիմպիական խաղերին մասնակցությունը կարելի է հաջող համարել Հայաստանի ռեկորդ սահմանելու առումով. «Լավ է, որ Հայաստանի ռեկորդ սահմանեցի, բայց ինձնից այնքան էլ գոհ չեմ, քանի որ կարծում եմ՝ սա իմ առավելագույնը չէր... Читать дальше...