Ուսեյն Բոլտը գեղեցիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել` ներկայացնելով նորածին երկվորյակներին (լուսանկար)
Ճամայկացի վազորդ Ուսեյն Բոլտը զույգ որդիներ է ունեցել, որոնց տվել է Թանդեր (Thunder) և Սենթ Լեո (Saint Leo) անունները:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, ուրախալի լուրը 34-ամյա մարզիկը հայտնել է իր ինստագրամյան էջում` Հայրիկների օրվան նվիրված գրառում անելով:
Օլիմպիական չեմպիոնը նաև ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է եղել զուգընկերուհու` Քասի Բեննեթի, նորածին զույգերի և մեկամյա դստեր` Օլիմպիա Լայթնինգի հետ:
Զույգը չի հայտնել, թե երբ են լույս աշխարհ եկել երկվորյակները:
Բեննեթը ևս գրառում է կատարել. «Լավագույն հայրիկը մեր փոքրիկների համար»:
Օլիմպիան լույս աշխարհ է եկել 2020 թվականի մայիսին, սակայն վերջինիս անունը հայտնի էր դարձել ամիսներ անց: