World News

Հնդկաստանում դաշտում լքված նորածինը ողջ է մնացել գիշերն իրեն շրջապատած շների ջերմության շնորհիվ (լուսանկարներ)

Հնդկաստանում ծնողների կողմից լքված նորածինը կարողացել է ցուրտ գիշերն անցկացնել ու ողջ մնալ՝ իրեն շրջապատած շան և նրա ձագերի ջերմության շնորհիվ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նորածին աղջիկը հայտնաբերվել է Սարիստալ գյուղի դաշտում՝ շան ձագերով շրջապատված: Փոքրիկը միանգամայն անվնաս է եղել. տեղացիները նրան գտել են լացի արդյունքում: Երեխան պառկած է եղել հողին՝ պորտալարը չկտրած:

Նորածինը հոսպիտալացվել է:

Գյուղացիները նշել է, որ երեխայի ողջ մնալն ուղղակի հրաշք է, քանի որ տարվա այս եղանակին գիշերը բավականին ցուրտ է լինում: Նրանց խոսքով՝ նորածնին փրկել է շների մարմնի ջերմությունը:

Ներկայում ոստիկանությունը փնտրում է երեխային ծնողներին:

Читайте на сайте