Մատվիենկոն Արցախի հարցով Երևանի դժգոհությունը որակել է որպես պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փորձ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում գործել է խստորեն կանոնադրական փաստաթղթերին համապատասխան, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նրա խոսքով՝ Երևանն անհիմն է նեղանում կազմակերպությունից այդ դիրքորոշման համար և փորձում է պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ից անհիմն նեղանալը, իմ կարծիքով, Ղարաբաղի համար պատասխանատվությունը Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա բարդելու փորձ է։ ՀԱՊԿ-ն այդ պայմաններում գործել...