Թրամփի վարչակազմը գաղտնազերծել է ԱՄՆ-ում ձնեմարդու որոնումների մասին փաստաթղթերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է Բիգֆութ ձնեմարդու որոնումների մասին արխիվային փաստաթղթեր։ Դրանց թվում է 1982 թվականի հետաքննության զեկույցը, երբ ամերիկյան իշխանությունները կենսաբան էին ուղարկել՝ ուսումնասիրելու Վաշինգտոն նահանգի անտառներում հայտնաբերված առեղծվածային հետքերը, հայտնել է New York Post-ը։ ԱՄՆ անտառային ծառայության՝ Բիգֆութին նվիրված արխիվից երեք փաստաթուղթ հրապարակվել է հոկտեմբերի 15-ին բաց հասանելիությամբ։ Դրանցից մեկում կենսաբան Ռոդնի Լ. Ջոնսոնը նկարագրել է Ումատիլա ազգային անտառի Միլ Քրիք գետի ջրահավաք ավազանի տղմոտ հողի վրա երեք...