World News in Armenian

Գարի Նևիլ. Մոուրինյուն Լինդելյոֆի հետ կվարվի այնպես, ինչպես վարվեց Մխիթարյանի հետ նախորդ մրցաշրջանում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը խոսել է «կարմիր սատանաների» նորեկ, պաշտպան Վիկտոր Լինդելյոֆի մասին:

 

«Կարծում եմ, որ Ժոզե Մոուրինյուն կվարվի Լինդելյոֆի հետ այնպես, ինչպես վարվեց Մխիթարյանի հետ նախորդ մրցաշրջանում: Նա տեղափոխվել է Անգլիա և դեռ 23 տարեկան է:

 

Վիկտորը չի կարող մրցակցել մյուս կենտրոնական պաշտպանների հետ և ես չեմ զարմանա, եթե Մոուրինյուն նրան ավելի քիչ խաղաժամանակ հատկացնի:

 

Կարծում եմ` Վիկտորի համար ավելի կարևոր կլինեն գավաթային հանդիպումները: Նա դեռ պետք է հարմարվի թիմին և Անգլիայում ցուցադրվող ֆուտբոլին:

 

Ֆիզիկական տեսանկյունից անգլիական ֆուտբոլը տարբերվում է պորտուգալականից»,- Նևիլի խոսքն է մեջբերում «Daily Star»-ը:

 

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Լինդելյոֆի տրանսֆերը ձեռք է բերել «Բենֆիկայից» 30 մլն ֆունտ ստերլինգի դիմաց:

Читайте на сайте