World News in Armenian

Սիրիայում ռուս գնդապետ է զոհվել

Սիրիայում զոհվել է ՌԴ Ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմի ծովային հետևակի 61-րդ գումարտակի հրամանատար Վալերի Ֆեդյանին: Այս մասին հոկտեմբերի 1-ին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով նրա ծառայակիցների հայտարարությունը:

Ինչպես նշվում է, գնդապետը մահացու վիրավորում է ստացել մարտական առաջադրանք կատարելիս՝ ֆուգասի պայթելու հետևանքով:

Հակամարտության գոտուց նրան տարհանել են և տեղափոխել Մոսկվայի ռազմական հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել է ստացված վնասվածքներից:

ՌԴ ՊՆ-ն դեռևս չի հայտնել Սիրիայում ռուս զինծառայողի մահվան մասին:

Читайте на сайте