World News in Armenian
Октябрь
2017

Новости за 01.10.2017

Tert.am (hy) 

Թրամփը հայտարարել է, որ կլուծի ԿԺԴՀ-ի խնդիրը՝ ի տարբերություն իր նախորդների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ երկար տարիներ «մեղմ վերաբերմունքը» թույլ չի տվել լուծել միջուկային խնդիրը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդը վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի դա անել:

«Մեղմ վերաբերմունքը «հրթիռ-մարդու» հետ չի աշխատել 25 տարվա ընթացքում, ինչո՞ւ դա պետք է հիմա աշխատի: Քլինթոնին չի հաջողվել, Բուշին չի հաջողվել, Օբամային չի հաջողվել: Ինձ կհաջողվի»,- իր թվիթերյան էջում գրել է Թրամփը:

Թրամփն օրեր առաջ սկսել... Читать дальше...

Tert.am (hy) 

Ռեալի երկրպագուների պատասխանը Կատալոնիայում անցկացրած անկախության հանրաքվեին

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները Պրիմերայի 12-րդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ խաղում անցկացրել են հայրենասիրության ակցիա՝ պատասխանելով Կատալոնիայի անկախության հանրաքվեին,- հաղորդում է «Mundo Deportivo»-ն:

Читать дальше...

Tert.am (hy) 

Մոսկվա-Ուֆա չվերթի ուղևորուհիներից մեկը հանկարծամահ է եղել

Մոսկվայից Ուֆա թռչող ինքնաթիռում մահացել է 54-ամյա ուղևորուհին: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի հարցերով վարչությունը:

«Նախնական տվյալների համաձայն՝ այսօր 15:00-ի մոտ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում թռիչքից 30 րոպե անց արտակարգ վայրէջք է կատարել «Մոսկվա-Ուվա» չվերթն իրականացնող ինքնաթիռը, որի ուղևորուհիներից մեկը հանկարծամահ է եղել»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Աղբյուրի տվյալներով՝ կինը մի քանի ամիս բուժվելիս է եղել... Читать дальше...

Tert.am (hy) 

Մեկնարկել է մինչև 16 տարեկանների բասկետբոլի Հայաստանի առաջնությունը

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին մեկնարկել է մինչև 16 տարեկանների բասկետբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 12 ակումբ Երևանից և մարզերից,- հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Читать дальше...

Tert.am (hy) 

Ամերիկուհին 50 000 դոլար է ծախսել Մելանյա Թրամփի նմանակը դառնալու համար (լուսանկարներ)

Ամերիկուհին, ով հաղթահարել է կրծքի քաղցկեղն ու իր խոսքով՝ տարիներ շարունակ ծաղրանքի է ենթարկվել իր արտաքինի և տարիքից ավելի մեծ երևալու պատճառով, 50 000 դոլար է ծախսել ԱՄՆ առաջին տիկնոջը նմանվելու համար:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Հյուսթոնի բնակչուհի 42-ամյա Կլաուդիա Սիերան մի շարք պլաստիկ վիրահատություններից հետո իրեն զգում է այնպես, ասես «վերածնված» լինի: Նրա խոսքով՝ դառնալով Մելանյա Թրամփի նմանակը՝ իր համար հեշտ կլինի հաղթահարել տարիներ տևած ծաղրանքները:

Ամերիկուհու խոսքով՝... Читать дальше...

Tert.am (hy) 

Սերենա Ուիլյամսը բացահայտել է իր և Ալեքսիս Օհանյանի դստեր անվան ընտրության գաղտնիքը

Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը շարունակում է վայելել մայրության հաճելի պահերն ու նոր լուսանկարներ հրապարակել սոցցանցում ծննդաբերությունից մեկ ամիս անց:

Ինչպես գրում է Daily Mail-ը, այս անգամ ամերիկուհին կիսվել է իր և Ալեքսիս Օհանյանի դստեր անվան ընտրության պատմությամբ:

Ուիլյամսը նոր գրառում է կատարել՝ երկրպագուների համար բացահայտելով դստեր՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի անվան  գաղտնիքը: Պարզվում է՝ 36-ամյա թենիսիստուհին այդ անվանումն ընտրել է՝ հավերժացնելու Ավստրալիայում անցկացված... Читать дальше...

Tert.am (hy) 

ՌԴ-ից տրանսֆերտների նվազման պատճառով մարդկանց ընտրությունը սկսեց փոխվել. սոցիոլոգը՝ ՀՀ-ում ՌԴ կողմնակիցների նվազման և ԵՄ աջակիցների աճի մասին

Ըստ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2014թ.-ից ի վեր ամեն ամիս կատարված հարցումների՝ Եվրամիության կողմնակիցների թիվն աճում է, իսկ ԵԱՏՄ-ինը՝ նվազում: 2014թ.-ին ԵԱՏՄ կողմնակիցները հարցվածների 38 տոկոսն էին, բայց 2017թ.-ին՝ 32 տոկոս: Իսկ 2017թ. ԵՄ կողմնակիցները կազմում են հարցվածների 33 տոկոսը: Այս տվյալների, դրանց պատճառների և հնարավոր զարգացումների մասին Tert.am զրուցեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ: 

-Պարո՛ն Սարգսյան, Ձեր ունեցած տվյալները... Читать дальше...

Tert.am (hy) 

Ժերար Պիկեն արտասվելով հայտնել է, որ պատրաստ է հեռանալ Իսպանիայի հավաքականից

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հաղորդել է, որ պատրաստ է ավարտել իր ելույթներն Իսպանիայի հավաքականում, եթե նրա ղեկավարությունից ինչ-որ մեկը դա խնդիր է համարում:

Читать дальше...

Tert.am (hy) 

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնց շրջանակներում այցելել է քաղաքի մի շարք մշակութային օջախներ, դիտել գյումրեցիների ավանդական կենցաղը, արհեստներն ու ավանդույթները ներկայացնող «Հացի փառատոնը», մասնակցել Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությանը: Նախագահն այցելել է նաև Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: «Թումո»-ի ընդլայնման` նոր կենտրոնի ստեղծման... Читать дальше...

Tert.am (hy) 

Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն օրինական է, սակայն պետք է համաձայնեցված լինի Իսպանիայի իշխանությունների հետ. ԵԽ փոխնախագահ

Եվրախորհրդարանի փոխնախագահ, ավստրիացի պատգամավոր Ուլրիկե Լունաչեկը հայտարարել է, որ Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն օրինական է, սակայն նշել է, որ այն պետք է համաձայնեցված լինի Իսպանիայի իշխանությունների հետ:

«Սկզբունքորեն հանրաքվեն օրինական է, սակայն, ինչպես ցույց է տվել Շոտլանդիայի օրինակը, այն պետք է անցկացվի Մադրիդի հետ համաձայնեցմամբ», - Life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Լունաչեկը:

Նրա կարծիքով՝ Մադրիդը պետք է վերջ դնի այդ հարցով երկխոսությունն արգելափակելուն:

Ավստրիացի պատգամավորն ընդգծել է... Читать дальше...

Tert.am (hy) 

Պայթյուն է որոտացել Հռոմի ծայրամասում. կան տուժածներ

Կիրակի պայթյուն է որոտացել Իտալիայի մայրաքաղաքի ծայրամասերից մեկի բնակելի թաղամասում:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով իտալական աղբյուրը, նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով 3 մարդ է տուժել: Նրանցից երկուսին հաջողվել է դուրս բերել շենքի փլատակների տակից:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարները։ Աղբյուրի տվյալներով՝  որպես կատարվածի հիմնական պատճառ դիտարկվում է գազի բալոնի պայթյունը:

Читать дальше...

Tert.am (hy) 

Բասկյան երկրում մարդիկ փողոց են դուրս եկել՝ աջակցելու կատալոնացիներին

Հազարից ավելի ցուցարարներ փողոց են դուրս եկել Բասկյան երկրի Վիտորիա և Սան Սեբաստյան քաղաքներում՝ աջակցելու Կատալոնիայում անցկացվող հանրաքվեին: Այս մասին հայտնում է La Vanguardia-ն:

Թեև Սահմանադրական դատարանը անօրինական էր ճանաչել Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացումը, կատալոնացիներն, այնուամենայնիվ, մասնակցում են քվեարկությանը՝ չնայած Քաղաքացիական գվարդիայի և Ազգային ոստիկանության հետ բախումներին:

Հիշեցնենք, որ ոստիկանների և քվեարկողների միջև բախումների հետևանքով 400-ից... Читать дальше...

Tert.am (hy) 

89 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի մեդիամագնատ Սեմյուել Իրվինգ Նյուհաուսը

Ամերիկացի մեդիամագնատ Սեմյուել Իրվինգ Նյուհաուս կրտսերը, որը եղբոր՝ Դոնալդի հետ միասին հանդիսանում էր Advance Publications ընկերության, ինչպես նաև Conde Nast հրատարակչության համասեփականատերը, մահացել է կյանքի 90-րդ տարում:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով գործարարի ընտանիքին: Վերջինիս էր պատկանում նաև Discovery Communications-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:

Աղբյուրի տվյալներով՝ Նյուհաուս կրտսերը մահացել է իր տանը շաբաթ օրը:

Սեմյուել Իրվինգ Նյուհաուս... Читать дальше...

Tert.am (hy) 

Կարտոֆիլը վերավաճառողներն են գնում, բայց լավ կլիներ, որ պետությունը մթերեր. ֆերմեր (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի ֆերմեր Բաբկեն Սահակյանը, ով կարտոֆիլի արտադրությամբ է զբաղվում, կառավարությանը խնդրում է վերանայել թունաքիմիկատների գները:

«Շնորհակալ ենք նախագահից, վարչապետից, որ մեզ էժան պարարտանյութ և վառելիք են տվել, բայց թունաքիմիկատների հարցով կխնդրեի մի քիչ մտածեն: Թողնեն՝ ներմուծողները շատ մատակարարեն, որ գյուղացին էլ էժան գնի»,- ասաց ֆերմերը:

Բաբկեն Սահակյանի խոսքով՝ սերմերի գները նույնպես մատչելի չեն,  բայց եթե ֆերմերը սերմ չի գնում պետությունից, մեկ կիլոգրամ... Читать дальше...

Tert.am (hy) 

Սարուխան գյուղի մերձակա սարերում քաղաքացի է կորել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 1-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում քաղաքացին սարերում կորել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Tert.am (hy) 

Սիրիայում ռուս գնդապետ է զոհվել

Սիրիայում զոհվել է ՌԴ Ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմի ծովային հետևակի 61-րդ գումարտակի հրամանատար Վալերի Ֆեդյանին: Այս մասին հոկտեմբերի 1-ին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով նրա ծառայակիցների հայտարարությունը:

Ինչպես նշվում է, գնդապետը մահացու վիրավորում է ստացել մարտական առաջադրանք կատարելիս՝ ֆուգասի պայթելու հետևանքով:

Հակամարտության գոտուց նրան տարհանել են և տեղափոխել Մոսկվայի ռազմական հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել է ստացված վնասվածքներից:

ՌԴ ՊՆ-ն... Читать дальше...

Tert.am (hy) 

Արարատի մարզում հնդիկ ուսանողները ավտոմեքենայով գլորվել են ձորը. տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Արարատի մարզում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում այսօր՝ ժամը 17.43-ի սահմաններում Nissa Teana մակնիշի 001 VV 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ջերմուկ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով տուժածները՝ 18-20 տարեկան 4 անձ,  տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրանցից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են... Читать дальше...

Tert.am (hy) 

Մարսելում անհայտ անձը դանակով հարձակվել է կայարանի ուղևորների վրա. կա 2 զոհ

Դանակային հարձակում է տեղի ունեցել Մարսելի Սենտ Շառլ գնացքի կայարանում, ինչի հետևանքով երկու կին է զոհվել:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ֆրանսիական քաղաքի անվտանգության ուժերը վնասազերծել են հարձակում իրականացնողին: Կատարվածը դիտարկվում է որպես ահաբեկչություն:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմը ուղևորվել է դեպքի վայր: Կայարանի աշխատանքը դադարեցվել է: Ոստիկանությունը բնակիչներին հորդորել է հեռու մնալ դեպքի վայրից: