World News in Armenian

Բարսելոնան վստահ հաղթանակ տարավ, Մեսսիի դուբլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Լաս Պալմասին»:

 

Հանդիպման հաշիվը բացել է Սերխիո Բուսկետսը: Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:

 

Այս հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» վաստակած 21 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

 

Նշենք, որ այս հանդիպումն անցկացվել էր դատարկ տրիբունաներով: Այդ եղանակով «կապտանռնագույնները» բողոքի ակցիա էին անցկացնում:

Читайте на сайте