Սարուխան գյուղի մերձակա սարերում քաղաքացի է կորել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 1-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում քաղաքացին սարերում կորել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: