World News in Armenian

Ռոման երեք միավորով հեռացավ Միլանից

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Միլանին»:

 

Հանդիպման հաշիվը 72-րդ րոպեին բացել է բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն: 5 րոպե անց Ալեսանդրո Ֆլորենցին խփել է «գայլերի» երկրորդ գնդակը:

 

80-րդ րոպեին դաշտից հեռացվել է միլանցիների թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն:

 

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակել է 15 միավոր և բարձրացել 5-րդ տեղ, իսկ «Միլանը» 12 միավորով 7-րդն է:

Читайте на сайте