World News in Armenian

Պայթյուն է որոտացել Հռոմի ծայրամասում. կան տուժածներ

Կիրակի պայթյուն է որոտացել Իտալիայի մայրաքաղաքի ծայրամասերից մեկի բնակելի թաղամասում:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով իտալական աղբյուրը, նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով 3 մարդ է տուժել: Նրանցից երկուսին հաջողվել է դուրս բերել շենքի փլատակների տակից:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարները։ Աղբյուրի տվյալներով՝  որպես կատարվածի հիմնական պատճառ դիտարկվում է գազի բալոնի պայթյունը:

Читайте на сайте